Ռուսաստանում երկրի հասցեին Ադրբեջանի նախագահի մեղադրանքների առնչությամբ Ալիևին «пид***с» են անվանել, սկսվել է դիվանագիտական սկանդալ

ՌԴ Հանրային պալատի անդամ Վլադիմիր Կարասևն իր Telegram- ալիքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանել է «пид***с», իսկ ավելի ուշ բացատրել, որ դա իսպաներեն բառ է:

Իր Telegram-ալիքում Կարասևը հունվարի 6- ին «И о пид***сах» գրառման  ներքո վերահրապարակել է այն լուրը , որով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ներկայացուցիչներին մեղադրել է Ակտաուի մերձակայքում ինքնաթիռի կործանման մեջ:

Հասարակական գործիչը մեկ այլ հրապարակմամբ Ալիևին անվանել է նեղացած։

Երկու օր անց՝ հունվարի 8-ին, Կարասևը հրապարակել մի հաղորդագրություն, որում բացատրել է, որ իսպաներենից «pedir» և «pidas» բառերը թարգմանվում են որպես մարդիկ, ովքեր «առաջադրում են պահանջներ, պայմաններ կամ ակտիվորեն խնդրում են»:

Միաժամանակ հրապարակված սքրինշոթում  երևում է, որ երկու բառերն էլ բայի խոնհարումներ են, ուստի չեն կարող որևէ կերպ նկարագրել մարդուն:

 

Ինչ է ասել Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պահանջում է Ռուսաստանի այն ներկայացուցիչների պատիժը, ովքեր մեղավոր են ադրբեջանական «Azerbaijan Airlines» ավիաընկերության ինքնաթիռի կործանման համար, որի հետևանքով 38 մարդ է զոհվել:

Նա ընդգծել է, որ ինքնաթիռի կործանումից հնարավոր կլիներ խուսափել, եթե Չեչնիայի իշխանությունները ժամանակին փակեին Գրոզնիի օդային տարածքը և պահպանվեին վերգետնյա սպասարկման կանոնները: Նախագահի խոսքով՝ Գրոզնիում «գորգ» պլանը հայտարարվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռն արդեն խոցվել էր գետնից:

Ալիևը նաև պատմել է, որ այժմ շարունակվում է «սև արկղերի» վերծանման գործընթացը, և հավելել, որ մոտ ժամանակներս այն կավարտվի, «և ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Այսպիսով ակնհայտ է, որ անցած տարվա դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված ադրբեջանական «Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերության «Embraer 190» ինքնաթիռի «սև արկղերի» վերծանման գործընթացը, հենց Ալիևի վկայությամբ, դեռ ավարտված չէ, բայց Ադրբեջանի նախագահը շտապել է մեղադրել ռուսական կողմին, մեղավորներին պատժելու և վնասի փոխհատուցման պահանջներ ներկայացնել, ինչին հանգամանորեն անդրադարձել ենք մեր երեկվա հրապարակմամբ :

 

Կրեմլի արձագանքը

Ի պատասխան Ալիևի վաղաժամ մեղադրանքների և պահանջների, Կրեմլը շատ զուսպ վարք դրսևորեց՝ հայտարարելով, որ Ռուսաստանը սպասում է Ակտաուի աղետի հետաքննության արդյունքներին:

«Մենք սպասում ենք համապատասխան հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին, որն աշխատում է… Ղազախստանում, քննչական գործողություններին հենց Ադրբեջանում,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:- Եվ այնտեղ, և այնտեղ մեր մասնագետները լիարժեք փոխգործակցություն են ցուցաբերում։ Մենք շահագրգռված ենք բացարձակ օբյեկտիվ, անկողմնակալ հետաքննությամբ, որպեսզի պարզենք այդ աղետի պատճառները»:

 

Կարասևի գրառումը դիվանագիտական սկանդալ է առաջացրել

 

Ադրբեջանում արձագանքել են Կարասևի խոսքերին՝ նրան մշակույթից հեռու արարած անվանելով

Սկանդալը հրահրվել է Կարասևի հրապարակմամբ, որը սկսվել է «Եվ пид***с մասին» բառերով, ինչն Ադրբեջանում ընկալել են որպես пидарас (գեյ)»: Հասարակական գործիչն այս կերպ է արձագանքել Ակտաուի մոտ «Embraer 190» ինքնաթիռի կործանման մասին Ալիևի խոսքերին։ Նա համարել է, որ Ադրբեջանի առաջնորդն իրավունք չունի մեղադրական տոնով դիմել Ռուսաստանի իշխանություններին։

Դրանից հետո Հանրային պալատի անդամի խոսքերին արձագանքել են Բաքվում։ Երկրի բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Ամին Մամեդովը հայտարարել է, որ Մոսկվայում «բարձր սոցիալական կարգավիճակի մարդիկ ավելի հաճախ են սկսել իրենց վիրավորական հռետորաբանություն թույլ տալ»:

«Նախկինում Ռուսաստանի հասարակական գործիչները բարձր մշակույթի օրինակ էին ծառայում, սակայն այսօր այդ որակները, ցավոք, կորել են,- հայտարարել է Մամեդովը:- Եվ AZAL- ի ինքնաթիռի մասին խոսում է մշակույթից այնպիսի հեռու արարած, ինչպիսին Կարասևն է»:

Երկրի կառավարությունում նաև հավելել են, որ եթե ռուս քաղաքական գործիչը չբախվի իր խոսքերի հետևանքներին, ապա դա ցույց կտա, թե «ինչ մակարդակի վրա է այժմ գտնվում Հանրային պալատը»:

Այսպիսով ՌԴ- ին ներկայացված ադրբեջանական կողմի պահանջներին հավելվել է ևս մեկը՝ այս դեպքում ուղղված ՌԴ Հանրային պալատին, այն է՝ պատժեք ձեր անդամ Կարասևին, այլապես ցույց կտաք, թե ինչ մակարդակի վրա եք գտնվում:

Ըստ ադրբեջանական Report.az կայքի հրապարակման , Ամին Մամեդովը հայտարարել է նաև, որ եթե Կարասևը կարողացավ առանց հետևանքների վիրավորել օտարերկրյա պետության ղեկավարին, ապա վաղը նա դա կանի նաև ՌԴ ղեկավարի հասցեին:

Հենց այստեղ էլ արձանագրենք, որ առավել քան զավեշտական և անհեթեթ է, երբ բարձր մշակույթից, մարդկային որակներից և ՌԴ Հանրային պալատի մակարդակից է խոսում ցեղասպան ավազակապետության ներկայացուցիչը, որի ղեկավարի զույգ ականջները հայն արդեն կտրած կլիներ, եթե Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նրա թուրք եղբայրը՝ հայերիս և Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի, պետական դավաճանության բազմաթիվ դրվագներով առայժմ միայն հանրորեն մեղադրվող Նիկոլ հայադավը չլիներ: Նրա և նրա ոհմակի հարցերը լուծելուց հետո հայը կանցնի նաև Ալիևին և պատժելուն, որի և որի ցեղակիցների լեզուն այժմ երկար է…

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ալիևի հասցեին Կարասևի հայտարարությունները

«Գիտեք, մենք, անկեղծ ասած, չգիտենք, թե ինչ բառերի մասին է խոսքը … Մենք իսկապես չգիտենք, թե ինչի մասին է խոսքը, չգիտենք, մենք չենք տեսել այդ բառերը, չենք լսել այդ բառերը և, իհարկե, ռուսական պետության արտաքին քաղաքականությունը ձևակերպվում և որոշվում է Ռուսաստանի նախագահի կողմից և իրականացվում է արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների կողմից՝ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ, ահա թե ինչի վրա պետք է կենտրոնանալ»,- «РИА Новости»– ի տեղեկացմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին:

 

Արթուր Հովհաննիսյան