Միրզոյանը կմասնակցի հոկտեմբերի 18-ին նախատեսվող «3+3» ձևաչափով հանդիպմանը․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ը հաստատել է գերատեսչության ղեկավար Միրզոյանի մասնակցությունը հոկտեմբերի 18-ին Թուրքիայում նախատեսվող «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր՝ «3+3» տարածաշրջանային հարթակի հաջորդ՝ երրորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։
Ռուսական կողմը հաստատել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը «3+3» ձևաչափով հանդիպմանը։