Ադրբեջանի պաշտպանության նախարարը նորից Թուրքիայում է

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նախարարության այլ պաշտոնյաներ այցելել են Թուրքիա՝ մասնակցելու EFES 2026 բազմազգ համատեղ զորավարժությունների ընթացքում անցկացվող ավագ դիտորդի օրվան։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, իսկ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը՝ իր գործընկեր, բանակի գեներալ Սելչուկ Բայրաքթարօղլուի հետ։

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են մեր երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև ընդգծվել է երկու երկրներում իրականացվող համատեղ նախագծերի և զորավարժությունների կարևորությունը», – ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ։