ՀՀ ժամանողները կարող են օգտվել «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ նոր ցուցանակների QR կոդերից (տեսանյութ)

Այսուհետ Հայաստան ժամանողները, կարող են օգտվել «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ նոր ցուցանակների QR կոդերից: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողութան բաժնում, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի աջակցությամբ տեղադրվել են «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ  լուսավորված ցուցանակներ` համալրված QR կոդերով, որոնց միջոցով ուղևորները կարող են ծանոթանալ մաքսային ոլորտի ուղեցույցներին և օրենսդրությանը: