Փաշինյանը՝ մոսկովյան հյուրանոցի պատուհանագոգին․ թուրք օգտատերը ողջույններ է հղել

Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ կիսավարտիքով հյուրանոցի պատուհանագոգին ու ինչ-որ բան է կարդում։
«Ողջույններ Թուրքիայից»,- Փաշինյանին ողջունել է թուրք օգտատերը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Պաշտոնական տեղեկության համաձայն, նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կրեմլում այս պահին ընթանում է Վլադիմիր Պուտին- Իլհամ Ալիև հանդիպումը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»։