Պարոն վարչապետ, անհրաժեշտ է ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից․ Տիգրան Պետրոսյան
Հայաստանի ղեկավարը կոնկրետ Արթուր Օսիպյանին էր դիմում, երբ հարցնում էր թե ինչի չես զոհվել, անվանում նրան պսեվդոէլիտա, փախած, թալանչի, լակոտ և այլ զրպարտող, վիրավորական արտահայտություններ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը։
«Արթուր Օսիպյանը ոչ ձեր նշած պսեվդոէլիտայից էր (ղարաբաղյան կլան), ոչ փախած էր, ոչ թալանչի էր, ոչ էլ լակոտ։ Այո, պարոն վարչապետ, խիստ անհրաժեշտ է հրապարակել ձեր կողմից նշված ցուցակը, նաև անհրաժեշտ է ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից, իրեն հասցեին հնչեցրած կեղծ, զրպարտող, վիրավորական արտահայտությունների համար…
Իսկ դատարանների հարցում ճիշտ եք՝ ողորմելի վիճակում է գտնվում, և եթե մնացած բոլոր դեպքերում ես չեմ կարող պնդել, ապա Արթուր Օսիպյանի դեպքում կարող ենք հստակ ֆիքսել՝ Հայաստանում քաղբանտարկյալ կա, կա՛ քաղբանտարկյալ…»,- գրել է նա։

