Բաքվից կրկին պահանջներ են հնչում

Բաքվից կրկին պահանջներ են հնչում, այս անգամ հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, ևս մեկ անգամ կրկնելով ավելի վաղ Ալիևի կողմից արված հայտարարությունը, թե Հայաստանը պետք է «պատժի բոլոր պատերազմական հանցագործներին՝ ընդունելով պատասխանատվությունը բոլոր հանցագործությունների համար»։

Հաջիևը կրկին մեղադրել է Հայաստանին՝ նշելով, թե իբր թաքցվում է զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը։

«Հայաստանը պետք է ցույց տա արդարության և հետպատերազյան խաղաղության նկատմամբ իր հավատարմությունը՝ ընդունելով ​​«պատասխանատվությունն այս բոլոր հանցագործությունների համար և պատշաճ կերպով հետաքննի ու պատժի բոլոր պատերազմական հանցագործներին»», – ասել է Հաջիևը։