Այս մարդիկ պրոբլեմ ունեն արցախցիների, դաշնակցականների հետ․Վահե Եփրիկյան

«Այսօր կալանքների կամ տնային  կալանքների մեծ մասը կիրառվում է երկու դեպքում՝ կամ ՀՅԴ-ական են, կամ արցախցի են։ Այս մարդիկ պրոբլեմ ունեն արցախցիների, դաշնակցականների հետ»,- այսօր ՀՅԴ-ի դեմ բռնաճնշումների թեմայով մամուլի ասուլիսին հայտարարեց  փաստաբան Վահե Եփրիկյանը։

Նա նշեց, թե «գործ կարել էլ չգիտեն, ինչը փնթիության ամենավերջին ստադիան է։ Սկզբում տանում են բաժին ու ասում՝ ձեր նկատմամբ իրականացվում է վարչական ձերբակալություն, մեկուկես ժամ հետո քրեականի պետին ցուցում է գալիս՝ վարչարարություն չէ, փոխեք քրեական։ Չեն կողմնորոշվում՝ խուլիգանություն կարե՞ն, ավազակային հարձակո՞ւմ, թե զանգվածային անկարգություն»։

Վահե Եփրիկյանը նշեց, որ ԱԺ ամբիոնից  Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին քարտ-բլանշ է  տալիս. «Ասում է՝ եթե իմ աթոռի համար եք ջարդում, փշրում, սպանում, ինչ ուզում եք՝ արեք»։