Հնդիկ Արջուն Էրիգաիսին՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Ջերմուկում անցկացվող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումն ապահովել է հնդիկ Արջուն Էրիգաիսին, որը նախավերջին տուրում հաղթել է Մուրզին Վոլոդարին եւ 8 հնարավորից վաստակել է 6 միավոր։

Նախավերջին տուրի մյուս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի․

Հայկ Մարտիրոսյան – Շանթ Սարգսյան

Ամին Տաբատաբայ – Ռոբերտ Հովհաննիսյան

Սամուել Սևյան – Մանուէլ Պետրոսյան

Մաթիաս Բլյուբաում – Բոգդան-Դանիել Դյակ։

Սամուել Սևյանը, Ամին Տաբատաբայը և Բոգդան-Դանիել Դյակն ունեն 4.5-ական միավոր միավոր: