Թուրքիայի և Սիրիայի ռազմական պատվիրակությունները բանակցություններ են վարել Ռուսաստանի միջնորդությամբ

Թուրքիայի և Սիրիայի ռազմական պատվիրակությունները «Խմեյմիմ» ավիաբազայում, Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններ են վարել։

Թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները, հայտնել են, որ Բաղդադում նոր հանդիպում է սպասվում։

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ երկու երկրների բանակցությունների ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Իդլիբում և շրջակայքում տեղի ունեցող իրադարձությունները։