Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել․ Ֆրանսիայի ՊՆ

Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել, X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։

Նա հայտնել է, որ շարունակում են ամրապնդել իրենց պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։