Փաշինյանի այցից առաջ Սյունիքը մաղել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիք՝ Փաշինյանի այցից առաջ անվտանգության ծառայությունները մեծ ռեյդ են արել` մարզը մաղել: Փաշինյանը ժամանել է Երևան-Կապան չվերթով, շրջել է մեծաթիվ «ախրանայով», եղել գրեթե բոլոր համայնքներում։ Սակայն Սյունիքի համայնքապետերից միայն Գորիսի ղեկավար, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է դիմավորել նրան, ջերմագին ողջունել։

Մյուս 2 ոչ ՔՊ-ական համայնքապետները՝ Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանը և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, բացակայել են: Փաշինյանը Կապանում փակ ժողով է անցկացրել ՔՊ-ականների հետ, որոնց մեծ մասը Երևանից է գնացել:

Ասել է, որ պետք է այսուհետ ավելի միասնական լինեն, այս պահից պատրաստվեն հերթական ընտրություններին, բարձրացնեն ՔՊ-ի վարկանիշը: Հանգստացրել է, թե ինչ շարժում էլ լինի, արտահերթի չեն գնալու: Խոսել է նաև սահմանազատման, խաղաղության խաչմերուկի մասին։

Նա շաբաթ օրը գիշերել է «Արմենիա» հյուրանոցում, կիրակի՝ Հալիձորի «Հարսնաձոր» համալիրում»:

Մանրամասները՝ այստեղ։