Քաղաքական փոփոխության հասնելու ճանապարհը ժողովրդավարական համակարգն է․ Նինա Հաչիգյան

«Ժողովրդավարության մեջ խաղաղ ճանապարհով հավաքվելու իրավունքը կենսական իրավունք է»,- այս մասին այսօր հայ-ամերիկյան համաժողովի շրջանակում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության գծով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանը՝ անդրադառնալով օրերս Երևանի կենտրոնում ոստիկանության գործադրած բիրտ ուժին խաղաղ ցուցարարների նկատմամբ։

«Բայց երբ կա կայացած ժողովրդավարություն, քաղաքական փոփոխության հասնելու ճանապարհը ժողովրդավարական համակարգն է»,- կարծում է Նինա Հաչիգյանը։