Իշխանությունն առաջնորդվել է «Մարդ լինի, հոդված կգտնվի» արատավոր սկզբունքով

Մի քանի ակնհայտ փաստեր

Հունիսի 12-ի իրադարձությունների մասով ՔԿ-ում քրգործ է հարուցված զանգվածային անկարգությունների հոդվածով:

Դեպքերի ժամանակ ձերբակալված ոչ մի ցուցարարի մեղադրանք չի առաջադրվել, հետևաբար՝ նրանք անմեղ են, բայց նաև պատասխանատվության չեն կանչվել նրանց խոշտանգած ոստիկանները:

ՔԿ-ում հարուցված գործով ավելի ուշ կալանավորվել են ութ անձինք, որոնցից մեկին է առաջադրված զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանք, մնացածն անցնում են խուլիգանության հոդվածով:

Այս ամենը հուշում է, որ կեղծ են իշխանության պնդումները, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը նպատակ է ունեցել կազմակերպված տապալել իշխանությունը կամ գրավել պետական շենքեր: Ավելի շուտ իշխանությունն առաջնորդվել է «Մարդ լինի, հոդված կգտնվի» արատավոր սկզբունքով՝ նպատակ ունենալով պատժել ընդդիմադիր ակտիվիստների:

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանց