Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ ռազմական կաբինետը, որը ստեղծվել է հոկտեմբերի 11-ին՝ ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական արշավները կառավարելու համար, պաշտոնապես լուծարվել է: Այս մասին գրում է  The Guardian-ը:

Նեթանյահուն մանրամասնել է, որ ռազմական կաբինետի ստեղծումը  պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Բենի Գանցի հետ կոալիցիոն համաձայնագրի մի մասն էր, բայց նրա հրաժարականից հետո այն այլևս չի լինի:

«Գանցի հեռանալուց հետո այն այլևս չի լինի»,- հավելել է վարչապետը։