Վայոց Ձորի քննչական վարչությունում առևանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց․ Գեղամ Մանուկյան

Այս պահին գործընկերոջս՝ Արման Ղազարյանի եւ փաստաբանների հետ Եղեգնաձորում, Վայոց Ձորի քննչական վարչությունում ենք, ուր առեւանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Թույլ չեն տալիս նրանց իրավունքները պաշտպանել փաստաբաններին, չեն տրամադրում տեղեկություններ…»,- գրել է Գեղամ Մանուկյանը։