Ըստ էության Իրանը պաշտոնապես և հրապարակավ հանդես է գալիս Արցախից տեղահանված հայության վերադարձի պահանջով

Իրանի Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Բաղերի Քաանին Թուրքիայում հայտարարել է.

«Թեհրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որ կարող է փոխել տարածաշրջանի ժողովրդագրական ցուցանիշները և սահմանները»: Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան իրանցի դիվանագետը փաստորեն հրապարակայնորեն արձանագրել է, որ բանակցային օրակարգում քննարկվում է նաև այսպես կոչված տեղահանված/փախստական ադբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան, մասնավորապես, Սյունիք: Առիթ ունեցել եմ բազմիցս անդրադառնալու պաշտոնական Բաքվի կողմից հաստատված Մեծ վերադարձի ծրագրին, որին էլ ըստ էության հղում է անում Իրանի արտգործ նախարարը արձանագրումով, որ նշված ծրագիրը բանակցային օրակարգի առանցքային թեմաներից է փաստորեն: Բայց այստեղ կարևոր նրբերանգ կա նաև: Իսլամական հանրապետության թիվ մեկ դիվանագետի հայտարարության մյուս առանցքը Արցախն է: Ըստ էության Իրանը պաշտոնապես և հրապարակավ հանդես է գալիս Արցախից տեղահանված հայության վերադարձի պահանջով:

Վարդան Բալյան