Լուկաշենկոն հաստատել է «ազատագրված ադրբեջանական» տարածքների վերածնմանը մասնակցելու պատրաստակամությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունը հավասարակշռելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև հաստատել է «ազատագրված ադրբեջանական» տարածքների վերածնմանը մասնակցելու պատրաստակամությունը, տեղեկացրել է ԲելՏԱ-ն։

«Ապրանքաշրջանառությունը վատ չէ, բայց հավասարակշռված չէ։ Մենք պետք է ավելի շատ ապրանքներ գնենք Ադրբեջանում»,- ասել է Լուկաշենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ այդ հարցը կկարգավորվի։ Նա հիշեցրել է, որ Բաքվի հետ վերջերս քննարկվել են այն ուղղությունները, որոնցում պետք է ինտենսիվորեն համագործակցել, ներառյալ տեխնոլոգիաների փոխանակումը արդյունաբերական և ռազմարդյունաբերական ոլորտներում։ «Փակ թեմաներ չկան։ Մենք պատրաստ ենք աշխատել այս ուղղությամբ»,- նշել է Լուկաշենկոն։ Նա վստահություն է հայտնել, որ խորհրդարանականներն այդ գործընթացը կապահովեն օրենսդրորեն։