Վրաստանում պատրաստվում են արգելել ԼԳԲՏ քարոզը

Վրաստանի իշխող կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել “ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին” օրինագծերի փաթեթը: Նախաձեռնությունը ենթադրում է փոփոխություններ տարբեր օրենքներում, քաղաքացիական և աշխատանքային օրենսգրքում, ինչպես նաև կրթության մասին օրենսդրության մեջ:

Օրինագիծը նախատեսում է արգելք:

– ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից երեխաների որդեգրում

– Վիրահատություններ և”սեռափոխության” ցանկացած բժշկական ընթացակարգ

– Փաստաթղթերում նշելով սեռը, որը տարբերվում է ծննդյան ժամանակ հաստատվածից

– Տեղեկատվության հրապարակային տարածում, որը կարող է դիտվել որպես միասեռ հարաբերությունների կամ ինցեստի քարոզչություն

– Հանրային հավաքներ և ցույցեր, որոնք ուղղված են միասեռ հարաբերությունների կամ ինցեստի խթանմանը։

Վրացիները այս վերջին ժամանակաշրջանում ցույց են տալիս, թե ինչպես պետք է Ազգի և Պետության շահերը պաշտպանել , թքած ունենալով սրա֊նրա իբր 《ժողովրդավարական》կարծիքի վրա։

Իսկ մենք…իսկ մենք շարունակում ենք սարսափած նայել, թե ինչպես մի ողջ Ազգ և Պետություն Հայաստանի ներկա իշխանությունները սուտ խաղաղությայն պատրվակով տանում են դեպի թուրք֊ադրբեջանական սպանդանոց։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից