Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի զորավաժություններ՝ գաղտնիության քողի տակ

Հունիսի 4-ին Բաքվի մոտ տեղի են ունեցել «Կովկասյան արծիվ-2024» համատեղ զորավարժություններ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Բացման արարողությանը ներկա էր Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնակատար, գեներալ Ակիֆ Փիրվերդիևը։

Մասնակիցների թվաքանակի, ժամկետների և ծրագրի մասին չի տեղեկացվում։