Ռուսաստանը Ստեփանակերտում հյուպատոսություն կբացի

Ռուսաստանն օկուպացված Արցախում՝ Ստեփանակերտում, այս տարի հյուպատոսություն կբացի։ Այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը ադրբեջանցի գործընկեր Սամեդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքները շուտով կմեկնարկեն․

«Նախատեսում ենք առաջիկայում նախապատրաստական աշխատանքներ սկսել և ակնկալում ենք Ձեր աջակցությունը»,-նշել է նա։