Նա պետք է իջնի Օլիմպոսից ու պատասխան տա իր բոլոր չարագործությունների համար

Որքան ուժգնանում է Բագրատ Սրբազանի գլխավորած հայապահպան շարժումը ու ավելի զանգվածային բնույթ է ստանում, այնքան ավելի բիրտ ու դաժան են դառնում կարմրասև բերետավորների վայրագությունները։ Ինչ անում են վերջիններս այս օրերին այլևս դույզն ինչ աղերս չունի հասարակական կարգի ու օրինականության պահպանության հետ։ Նրանց արածը ուղղակի զանգվածային գազանություն է, խաղաղ գործողության ելած անզեն անձանց նկատմամբ ջարդարարություն, որի հրամանը տալիս է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ռեժիմը այլևս վեր է ածվել խունտայի, որի վարքագիծը ավելի շուտ հոգեվարք է հիշեցնում։ Ասել է թէ՝ Նիկոլի օրերը հաշվված են։

Այս պայմաններում, ի վերջո՝ ո՞րն է ջարդարարներին «ֆա՜ս» հրաման տվող Նիկոլի նպատակը։ Պատասխանը, թերևս, մակերեսի վրա է։ Նպատակն է՝ հրահրել զինված հակազդեցություն և այսուայնտեղ արյուն թափելով՝ երկրում արտակարգ կամ ռազմական դրություն մտցնել։ Սակայն դրանք զուր, ցնորածին, խելագար մտադրություններ են, որոնք շատ արագ կարող են ֆարսի վերածվել։ Ոտքի կանգնած հարյուր հազարավոր զանգվածներին այդ կերպ չես կանգնեցնի։ Ով-ով, բայց Նիկոլը այդ ամենը բոլորից լավ պիտի հասկանա։ Չե՞ որ, 2018-ին նա հենց մասսայական շարժման ալիքի վրա է բարձրացել իշխանության Օլիմպոս։ Սակայն նա իր շանսը ի չարս գործադրեց։ Իր կատարած բոլոր ավերածություններից հետո հիմա արդեն նա պետք է իջնի Օլիմպոսից ու պատասխան տա իր բոլոր չարագործությունների համար։ Լավ կլինի, որ դա անի խաղաղ՝ առանց որևէ ռումինական տարբերակի, առանց արյուն թափելու։

Ու դա առաջին հերթին պիտի հասկանան նրա շուրջը հավաքված ՔՊ-ականները ու դա հասկացնեն/պարտադրեն իրենց վայ ղեկավարին։ Այլապես իրադարձությունները իրենց համար էլ կարող են զարգանալ խիստ անցանկալի հունով։

 

Ատոմ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից