Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ անտառը հրկիզելու համար
Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է Հունաստանում Էգալեո լեռան անտառը հրկիզելու համար (Աթենքից ոչ հեռու, Ասպրոպիրգոս քաղաքի մոտ)։ Այս մասին տեղեկացրել է կլիմայական ճգնաժամերի դեմ պայքարի եւ քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը Х սոցցանցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս ամիս երրորդ անգամ տեղի են ունենում հրդեհներ Էգալեո լեռան վրա։ Բոլոր երեքի ժամանակ էլ կրակը տեղայնացվել է տարածվելուց առաջ։ Բայց այսօր ձերբակալվել է հրկիզման մեղավորը՝ Թուրքիայի քաղաքացի, որը խոստովանել է իր հանցագործությունը»,- գրել է Կիկիլիասը։
Նախարարի խոսքով՝ ձերբակալվածը պատասխանատվության կենթարկվի անտառների հրկիզման դեմ պայքարի նոր օրենքի համապատասխան։ «Մենք դա բազմաթիվ անգամ ասել ենք. մենք անզիջում կլինենք հրկիզողների հանդեպ»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը։