Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

«Միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել»,- նշեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շենքի առջև ոստիկանության ծառայողները բերման ենթարկում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։

Նշենք, որ Հայաստանում վաղ առավոտից բողոքի ակցիաներ են սկսվել։ Բերման են ենթարկվել 273 քաղաքացի, այդ թվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Իգոր Խաչատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գևորգ Թամամյանը,  Ազգային ժողովինախկին նախագահ Սամվել Նիկոյանը։