Երևանում այս պահի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակից. ՆԳՆ
Երևանում անհնազանդության ակցիաների 226 մասնակից է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ ոստիկանութունից։
«Այս պահի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակից` վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով։ Այս պահի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Նշենք, որ Հայաստանում վաղ առավոտից բողոքի ակցիաներ են սկսվել։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, ևս մասնակցել է ակցիային՝ փակելով ճանապարհ․ նա սև ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը։ Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։