ՌԴ դեսպանին Ռուսաստան կանչելու, մայիսի 26-ի շարժման և այլնի մասին (տեսանյութ)

LIVEnews.amի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը վերլուծաբան Վիգեն Հակոբյանն է։

Վիգեն Հակոբյանն անդրադառնալով «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման գաղափարախոսությանը՝ ասաց, որ այն միավորման, համախմբման, համերաշխության շարժում է, և այդ համատեքստում պետք է ընկալել տարբեր բևեռների և այս իշխանություններին չընդունող քաղաքացիների համար անընդունելի մարդկանց ներկայությունը շարժման շարքերում։

Վերլուծաբանը հիմնավորեց նաև, թե ինչու է անհրաժեշտ այս փուլում նշել շարժման համար ընդունելի վարչապետի թեկնածուի անունը։

Այսօր Ռուսաստանը կանչել է Հայաստանում իր դեսպանին քննարկումների։ Ըստ վերլուծաբանի՝ դա Ռուսաստանի կողմից դիվանագիտական լրջագույն դեմարշ է, որը լինում է բավականին խոր խնդիրներ ունեցող երկրների միջև։ Դրանից հետո չի բացառվում, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ կոշտանա։

 

Հարցազրույցը դիտեք տեսանյութում