Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ ուղարկածս հանցագործության մասին հաղորդման պատասխան գրությունը քննչական կոմիտեից, որից պարզ դարձավ, որ քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնելուց` Թաթուլ Ասիլյանի կողմից հայտնի հրապարակման առթիվ։

Միաժամանակ քիչ առաջ տեղեկացա, որ Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը, ով ունի ընդդիմադիր հայացքներ։

Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում»։