Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշիր.․․

Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշիր.

Պապ թագավորը բերվել է իշխանության Հռոմեական կայսրության օժանդակությամբ։

Լսեցի՞ր, Հռոմի օժանդակությամբ։

371 թ.հայկական զորքը սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հռոմեական զորքերի մեծ օժանդակությամբ Ձիրավի ճակատամարտում հաղթում են Հայաստան ներխուժած պարսկական զորքին։

Հայ-հռոմեական միացյալ ուժերի այս հաղթանակից հետո Պապը հաստատվում է Հայոց Արշակունյաց արքայական գահին։

Իշխանության գալուց հետո, Պապը գաղտնի կապեր է հաստատում պարսից արքայի ՝Շապուհ Երկայնաբազուկի հետ։

Ի դեպ ,դա այն Շապուհն էր,որն ասպատակեց Հայաստանը ,գրավեց Տիգրանակերտն ու գրավեց Դարանաղյաց գավառի Անի ամրոցը, թալանեց հայոց արքաների դամաբարանները, վերցնելով վերջիններիս աճյունները Պարսկաստան տեղափոխելու նպատակով։

Շապուհը մորթազերծ արեց Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանին։

Շապուհը Անհուշ բերդում բանտարկեց Պապի հորը՝ Արշակ Եկրորդին,որտեղ էլ նա կնքեց իր մահկանացուն։

Պապի եւ Շապուհի գաղտնի բանակցությունների մասին իմանում են Հռոմում։

Ու ի՞նչ է լինում…

Պապին խնջույքի ժամանակ սպանում են,քանի որ նա գաղտնի բանակցում էր Շապուհի հետ։

Այն Շապուհի ,որն ավերեց Հայաստանն ու սպանել տվեց Պապի հորը՝ Արշակ Եկրորդին։

Նիկոլն էլ փորձում է կապեր հաստատել ու դաշնակցել ժամանակակից «շապուհների»՝ ՝Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։

Մի բան իմացիր, Նիկոլ Փաշինյան։

Պապ թագավորը Հայոց գահին է բազմել Հռոմի, Հայ Եկեղեցու եւ Մամիկոնյան Սպարապետի օժանդակությամբ։

Երեքին էլ անտեսեց, փորձելով դաշինք կնքել իր հորը սպանած ու Հայաստանն ասպատակած Շապուհի հետ։

Հետո ի՞նչ եղավ..․

Հայաստանը 387-ին բաժանվեց Հռոմի ու Պարսկաստանի միջեւ, իսկ 428-ին՝ Արշակունյաց թագավորությունն անկում ապրեց։

Պապի կառավարման հետեւանքով Հայաստանը թեւակոխեց ոչ թե ինքնիշխանության,այլ՝ քաոսի ու պետության անկման շրջանը։

Դու գնում ես նույն այդ կործանարար արահետով։

 

Էդուարդ Շարմազանով