Մեզ համար օբյեկտիվ մտահոգությունների պատասխանը՝ Իրանի Գերագույն առաջնորդի խոսքում

Իրանում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով նաև արտաքին քաղաքականության համար պատասխանատու առանցքային պաշտոնյաների մահվան պատճառով Հայաստան-Իրան հարաբերությունների, փոխադարձ զգայունություն ներկայացնող հարցերի հեռանկարի հետ կապված մեզանում եղած օբյեկտիվ մտահոգությունների պատասխանը, մեծ հաշվով, կարելի է գտնել ԻԻՀ Գերագույն առաջնորդի և ՀՀ վարչապետի հանդիպման ընթացքում Ալի Խամենեիի հնչեցրած խոսքում.

«Մեր հանգուցյալ նախագահը Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ մեծ զգայունություն ուներ, և այդ զգայունությունն ու ուշադրությունը պետք է շարունակել հաշվի առնել։ Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի քաղաքականությունը կշարունակվի պարոն Մոխբերի առաջնորդությամբ։ Իրանի ու Հայաստանի հարաբերությունները հակառակորդներ ունեն, ուստի երկու երկրներին առնչվող հարցերը պետք է մեծ ուշադրությամբ իրագործվեն»։

Տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյան