Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրներում. Ալի Խամենեին՝ Փաշինյանին

Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, և այդ զգայունությունն ու հոգատարությունը պետք է հաշվի առնել, և մենք պետք է կարողանանք ապահովել մեր սեփական շահերը։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպմանը Այաթոլլահ Խամենեին գնահատելով Հայաստանի վարչապետի արտահայտած համակրանքը, մատնանշել է Իրանի և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը:

«Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը պետք է շարունակել պարոն Մոխբարի առաջնորդությամբ»,-ասել է նա: