Արևմուտքից ուղղորդվողները բառիս բուն իմաստով սատանա են դառնում․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի և Պյոտր Պորոշենկոյի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և  Պյոտր Պորոշենկոյի հակաեկեղեցական հայտարարություններին։

«Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Պետք է քննարկել, թե ինչու եկեղեցին հարկեր չի վճարում, և ընդհանրապես, իրավական տեսակետից պետք է վերանայել և հասկանալ, թե ինչով է, օրինակ, եկեղեցականը, որի ձեռքը համբուրում են, օրենքից բարձր ավելի, քան հասարակ գործարարը, որը հարկ է վճարում և բանակի համար փամփուշտ գնում»։

Միաժամանակ Ուկրաինայի Գերագույն ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են նորից օրակարգ մտցնել ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։

Ինչո՞ւ են նրանք, որոնց արևմտամետները սկսում են ուղղորդել, բառիս բուն իմաստով սատանա են դառնում»,- գրել է նա։