ՔՊ-ն Սասուն Խաչատրյանի եղբորն ընտրեց ՍԴ դատավոր

ԲԴԽ նախկին անդամ Դավիթ Խաչատուրյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 105 պատգամավորից մասնակցել է 70-ը: Բոլորը կողմ են քվեարկել։ Ընդդիմադիրները չեն մասնակցել քվեարկությանը։

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը։

Նա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։