Թեհրանի բնակիչները մասնակցել են նախագահի և նրա ուղեկիցների համար առաջնորդի աղոթքի արարողությանը

Այսօր առավոտյան ԻԻՀ առաջնորդն աղոթել է նախագահի ու նրա ուղեկիցիների համար։ Այս մասին գրում է ParsToday-ը:

ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, Թեհրանում, ժողովրդի հոծ բազմության ներկայությամբ, աղոթել է նախագահի և նրա ուղեկիցների համար։

Վերջին հրաժեշտի պաշտոնական արարողությունից  առաջ, մարդիկ հավաքվել են Թեհրանի համալսարանի մոտ՝ մասնակցելու առաջնորդի աղոթքի արարողությանը։

Երեկ Թավրիզում նույնպես կայացավ նախագահի ու նրա ուղեկիցների հրաժեշտի արարողությունը, մարդկանց աննախադեպ մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։

Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։

Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։