Անգամ թnւրքերն իմ դիմաց ճանապարհ չեն փակել. Բագրատ Սրբազան

«Խանություն է դարձել, սուլթանի իշխանության ներքո: Եկել եմ Կիրանց իմ ժողովրդին այցելելու, միշտ էլ այցելել եմ ու ոչ մեկը իմ դիմաց չի փակել, անգամ թուրքերը չեն փակել,- ասաց Կիրանցի մատույցներում գտնվող Բագրատ Սրբազանը, որին ոստիկանական ուժերը արգելում են գյուղ մտնել:- Սրանից հետո անձնագրերով պետք է գյուղից գյուղ ճանապարհորդենք: Երկիրը դժոխք են սարքել»։

«Վերից վար ապօրինի է այս ամենը՝ սկսած այս հակասահմանադրական սահմանազատումից ու Ալիևի դիմաց ծնկած վիճակից մինչ այս պահը»,- նշեց Սրբազանը:

Բագրատ Սրբազանը հրապարակային դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին.

«Պրն նախարար, որպեսզի ոստիկանական ուժերի կողմից ավելորդ հրահրումներ չլինեն այստեղ, հրահանգ տվեք այս մարդկանց՝ մեզ արտոնեն հասնելու գյուղ ու մեր հայրենակիցներին տեսնելու, խաղաղ կերպով գնանք ու վերադառնանք»: