Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը պատմական հնարավորություն է։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ երկու երկրների միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը մեծ նշանակություն ունի. «Մենք հավատում ենք, որ այդ երկու երկրներն ի վերջո խաղաղության համաձայնության կհասնեն», – Էրդողանի խոսքերն է մեջբերում Report- ը: