Օպերային թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել. «Ազգային ճակատ»

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել: Այս մասին հայտնում է «Ազգային ճակատը»:

Նշենք, որ ոստիկանությունն այսօր հայտարարեց, որ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Երևանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայանված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում:

Կադրերում երևում է, որ ոստիկաններին մահակներ են բաժանում:

Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաև Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ և սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները: