Քաղաքացին սառեցնում է իր դոնորությունը՝ ի պատասխան Սամվել Դանիելյանի ազատման

Առողջապահության նախարարության կողմից  Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սամվել Դանիելյանին ազատելուց հետո Դավիթ Հայրապետյանը սառեցնում է իր դոնորությունը։

«Ես 2021 թվականից որոշեցի դառնալ արյան դոնոր՝ կամավոր անվարձահատույց հիմունքներով և ամեն տարի 3-4 անգամ հանձնել եմ արյուն-հասկանալով, որ դա խիստ կարևոր գործ է։ Նախընտրել եմ շատ չխոսել այդ մասին։

Այս տարի միացա նաև 1/5000 նախաձեռնությանը։
Սակայն այսօր առավոտ, կարդալով Գևորգ Թամամյանի գրառումը, հայտնում եմ, որ ժամանակավոր սառեցնում եմ իմ դոնորությունը Արյան Բանկ ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում»,- գրել է Դավիթ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Ս․ Դանիելյանին աշխատանքից ազատման պատճառը Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելն է։ Ի պատասխան ԱՆ այս քայլի, ազատման դիմում է գրել Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը։