Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Ստորացման, նվաստացման խորհուրդը պետք է վերանա մեր կյանքից…»
Բագրատ Սրբազան
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր կոլեգաներին, ովքեր մասնակցեցին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը:
Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային նվաստացումից և ստորացումից: Հոգնել ենք… Բոլորս… Հոգնել ենք անարդարությունց և կամայականությունից: Հոգնել ենք անգրագիտությունից և համատարած ստից:
Այս հանդիպումը ցույց տվեց, որ բուժաշխատողները պայքարում են ոչ միայն հանուն պացիենտների առողջության, այլ նաև հանուն մեր ազգային արժանապատվության, կրոնի և պետականության:
Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից