Տավուշի մարզպետ Ղալումյանը հայտարարել է՝ իբր կիրանցեցիների բողոքի պատճառով Ալիևը խստացրել է իր դիրքորոշումը

Իշխանությունները շարունակում են ստելու և սեփական մեղքերը ժողովրդի վրա բարդելու մարտավարությունը։ Հիմա էլ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն է անհեթեթ հայտարարություններ արել՝ պնդելով, իբր կիրանցեցիների բողոքի պատճառով Ալիևը խստացրել է իր դիրքորոշումը և պահանջել ավելի շատ տարածքներ հանձնել Ադրբեջանին։

Սա ժողովրդին ահաբեկելու, ամբողջ երկրում տարածվող բողոքի ալիքը կասեցնելուն ուղղված հերթական սուտն է։ Տեղեկատվական ահաբեկչություն, որը շարունակում է իրականացվել մեր ժողովրդի դեմ։

Այս մասին գրում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։