Վրաստանում «օտարերկրյա գործակալների» օրենքի գործելուց հետո անվտանգային լուրջ խնդիր է սպասվում ՀՀ-ին
Քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի հայտարարությունը՝ ՔԿՀ-ից․
«Զգուշացում
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անվտանգային լուրջ խնդիր է ստեղծվելու Հայաստանի համար: Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք: Սա լուրջ անհանգստության և անվստահության առիթ է դառնալու տարածաշրջանի այլ երկրների համար: Օրինակ՝ Իրանի կողմից սա կարող է դիտվել որպես անվտանգային սպառնալիք:
Հայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:Տեսականորեն այս իրավիճակի ամենաճիշտ լուծումը կարող է լինել Հայաստանում օտարերկյա գործակալների մասին օրենքի ընդունումը, սակայն Հայաստանում աշխատող թուրք-արևմտյան գործակալներն այնպես են զավթել իշխանությունը, որ գործնականում դա անհնար է»։