Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, որոնք ունեն Կիրանցի գրանցում

Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, որոնք ունեն Կիրանցի գրանցում։ Հայտնում է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։

Նշենք, որ Կիրանց է ուղևորվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։

Հիշեցնենք՝ Կիրանցի բնակիչներն այսօր փակել էին միջպետական ճանապարհը՝ իրենց անհամաձայնությունը  հայտնելով ՀՀ և Ադրբեջանի միջև «սահմանազատման» գործընթացի արդյունքից։