Շիրակցիները փակել էին Բավրայի անցակետ տանող ճանապարհը՝ հաջակցության տավուշցիների

Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ, ի աջակցության տավուշցիների, որոշ ժամանակով փակել էին  Բավրայի անցակետ տանող ճանապարհը։

«Այս խնդիրը միայն տավուշցիներինը չի, սա հայկական խնդիր է»,-ասաց ակցիայի մասնակից քաղաքացին։

Նա նշեց, որ սա միակ ակցիան չի լինելու,  հիմա գնում ենք, բայց պարբերաբար լինելու է՝ ի աջակցություն տավուշցիերին՝ Շիրակից։

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը Yerkir.am-ին տեղեկացրել է, որ այսօր Շիրակի մարզի բնակիչները սահմանային Բավրա գյուղի միջպետական անցակետում փակել են ՀՀ-Վրաստան մայրուղին, որը Բագրատաշենի հետ միասին հանդիսանում է ՀՀ ելքի հիմնական ճանապարհներից մեկը:

«Այս պահին մոտ մեկ ժամ է, ինչ փակ է ճանապարհը: Ճանապարհը փակելով՝ Շիրակի մարզի բնակիչներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում պայքարող իրենց հայրենակիցներին: Բնականաբար՝ խնդիրը միայն Տավուշի մարզին չի վերաբերում, այն համահայաստանյան, համահայկական է, և մենք բոլոր միջոցներով պետք է պայքարենք ի պաշտպանություն մեր երկրի սահմանների անձեռնմխելիության», – ասել է Մհեր Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ տավուշցիները արդեն երեք օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փակելով Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել միակողմանի զիջումները։ Նրանք իրենց գործողությունները սկսել են ապրիլի 19-ին ԱԳՆ հայտարարության հրապարակումից հետո, ըստ որի՝ պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպմանը նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: ՀՀ կառավարությունից պարզաբանել են, որ «երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»:

ՀՀ կառավարությունից պարզաբանել են, որ «երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»: