Քաղաքացիներին առանց նկարահանման իրավունքի թույլ տվեցին մտնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ոստիկանությունը քաղաքացիներին թույլ տվեց, մտնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, սակայն արգելվեց այնտեղ նկարահանումներ կատարել։ Քաղաքացիներն առանց լրագրողների մտան եկեղեցի։

Հիշեցնենք որ վաղ առավոտվանից եկեղեցու մոտ են հավաքվել քաղաքացիներ, որոնք զինվորականներին հորդորում են եկեղեցու տարածքը չականազերծել, քանի որ այն թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխարգելելու նպատակ ունի։ Ոստիկանությունը բնակիչների թույլ չէր տալիս մոտենալ եկեղեցուն՝ փաստարկելով նրանց անվտանգությունը։