Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել զանգահարել իր ընտանիքին

Ռուբեն Վարդանյանին ավելի քան երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ թույլ են տվել զանգահարել իր ընտանիքին այն բանից հետո, երբ Վարդանյանի ընտանիքը միջազգային ուշադրությունը հրավիրեց նրա հացադուլին։

Զրույցի ընթացքում Վարդանյանը նշել է, որ այս ամբողջ ընթացքում եղել է կատարյալ մեկուսացման մեջ, իրեն անգամ թույլ չեն տվել կարդալ։

Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին նրա ընտանիքի այսօրվա հայտարարության մեջ նշվում է, որ միայն նրա ճնշումն են չափում, և ուրիշ ոչինչ:

Ընտանիքը պահանջում է, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ թույլ տան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել նրան:

Բացի այդ, մենք կրկնում ենք Ռուբենի պահանջը՝ Ադրբեջանի կողմից հայ քաղբանտարկյալներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու վերաբերյալ։