Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Տավուշի 4 գյուղերի հանձնումը Ադրբեջանին
Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք:
«Երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը և այն կծառայի նորմալացման գործընթացին և խաղաղություն կբերի տարածաշրջանին», – «X»-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։