Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է.

«Փաստորեն էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է: Տնային կալանքը, ի դեպ, մարդուն լռեցնելու լավագույն տարբերակն է:

Իմ դիտարկումներից կարող եմ եզրահանգել, որ տնային կալանքը ինչ-որ պահից դառնում է կալանքից ոչ պակաս ծանր, պլյուս դրան գումարվում է բանտում հայտնվելու մշտական վտանգի վախը: Քանի որ մեր հանրության համար դա նոր երևույթ է, մարդիկ այն սխալմամբ ընկալում են ազատության մեջ մնալուն հավասար մի բան, մինչդեռ դա բացարձակապես այդպես չէ:

Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է: Զազրելի դեպքի շուրջ հանրային լարվածությունը մեղմվեց, Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի»։