Քաղաքական հետերա՞, շարքային ժուլի՞կ, դավաճա՞ն, թուրքի սպասավո՞ր, թե՞…դու ասա

Նիկոլի բերած «անկախությունը» մեկ բառով կոչվում է ադրբեջանացում։

Նիկոլ, դու էիր 2018-ի մայիսին Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողների հարցերի հայտարարում. «Ինչու՞ է Ձեզ թվում, որ Արցախը գերտերություն չէ։

Դա դու ես ասել, Նիկոլ Փաշինյան։

Դրանով ի լուր աշխարհի և ողջ հայության նշել, որ Սերժ Սարգսյանը քեզ ժառանգություն է թողել քո իսկ ձևակերպմամբ «գերտերություն» Արցախ։

Նույն ասուլիսի ժամանակ դու նշել ես. «Մենք որևէ փոխզիջման չենք գնա մինչև Ադդբեջանը չճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Ճանաչե՞լ է Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ Արցախը հանձնել ես Ալիևին։

Բա դու քեզ ուժեղ ղեկավարի տեղ էիր դրել ու նույնիսկ փոխզիջմանն էլ էիր դեմ, բա այսօր ինչո՞ւ ես Արցախը հանձնելուց հետո էլ գյուղերն ընկած խաղաղություն ես մուրում Ադրբեջանից։

Քո իսկ ձևակերպմամբ «գերտերություն Արցախն» Ադրբեջանի մաս ճանաչողն ի՞նչ է, Նիկոլ։

Արցախի հարցում 2018-ին փոխզիջումների դեմ արտահայտվողն ու այսօր Արցախն Ալիևին զիջողն ի՞նչ է, Նիկոլ։

Դու ասա… քաղաքական հետերա՞, շարքային ժուլի՞կ, դավաճա՞ն, թուրքի սպասավո՞ր, թե՞…դու ասա:

Ի՞նչ կասեր ընդդիմադիր Փխշինյանը վարչապետ Փաշինյանին, որը «գերտերություն Արցախը» հանձնեց Ադրբեջանին ու փոխզիջումների դեմ լինելով ոչ միայն զիջումների, այլև ազգային կապիտուլյացիայի ու նվաստացման ճանապարհն ընտրեց՝ երազելով 29.8 հազար քառ.կմ մասին։

Դու վարում ես ոչ թե անկախության, այլ մուրացկանի քաղաքականություն։

Իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք այլ՝  ֆորպոստ էլ չի հասնում։

Գարեգին Նժդեհն ասում էր. «Մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ անկելանոց»։

Չնայած երևի քեզ ավելի մոտ են ոչ թե Գարեգին Նժդեհի, այլ Էմին Ռասուլզադեի կամ Զիյա Գյոքալփի խոսքերը։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից