Փաշինյանը միայն Բերքաբերում է համարձակվել քայլել գյուղի մեջ

ՀՀ կառավարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզ այսօր կատարած այցի մասին: Նշվում է, որ նա եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի:

Պաշտոնական հաղորդագրության համայն Նիկոլ Փաշինյանը միայն Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականացվող մինչև 16 մլն դրամ աջակցությամբ՝ անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին:

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից և ընդգծել ծրագրի շարունակականությունն ապահովելու կարևորությունը:

Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում: