ՊՆ նախկին շենքը պայթեցվեց․ այստեղ էին կայացվել Արցախն ազատագրելու և այն պաշտպանելու մասին որոշումները

Այսօր՝ ապրիլի 17-ին, պայթեցման միջոցով քանդվեց ՊՆ նախկին շենքը, որը հատկացվել էր ՊԵԿ-ին։ Այստեղ կկառուցվի նոր շենք՝ ՊԵԿ ստորաբաժանումների համար:

Էդգար Ղազարյանը գրում է․

«Հայաստանը ղեկավարում են հայ ժողովրդի ամենամեծ թշնամինեը։

Նիկոլ Փաշինյանը Երևանում պայթեցրեց այն շենքը, որտեղից կայացվել են Արցախն ազատագրելու և այն պաշտպանելու մասին որոշումները։

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում քանդեց Արցախի ազատամարտի վետերաննրի միության շենք, որը խորհրդանշում էր Արցախի ազատամարտն ու հերոսական սխրանքը։

Մի օր էլ կքանդվեն բոլոր վանքերն ու տաճարները, ինչպես դա հիմա արվում է Արցախում։

Հ․Գ․ Լուսանկարում ՀՀ պաշտպանության նախարարության քանդվող շենքի ֆոնին ոչ թե Արարատն է, այլ՝ Արագածը»։

։

 

Պայթեցման տեսանյութը դիտեք այստեղ։