Փաշինյանը մեկնում է Ոսկեպար, որտեղ նրան կդիմավորի իր անվտանգությունը

Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար, որտեղ պատրաստվում է հանդիպել գյուղացիների հետ ու քննարկել չորս գյուղերի հարցը, որոնք նա մտադիր է հանձնել Ադրբեջանին։

Այս մասին տեղեկացրել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, որը վերջին շաբաթներին բնակվում է այնտեղ։ Ի դեպ, ինչպես հայտնել է Պետրոսյանը, հանդիպմանն ընդառաջ արդեն այնտեղ է Փաշինյանի անվտանգությունը։